Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 28-ին որոշում է ընդունել, որով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար հանրապետության նախագահին է առաջարկվել Վազգեն Սմբատյանի թեկնածությունը։
Որոշման մեջ ասվում է․
«1․Հանրապետության նախագահին է առաջարկել Վազգեն Արթուրի Սմբատյանի թեկնածությունը՝ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։
2․Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից ազգեն Արթուրի Սմբատյանն հանել դատավորների թեկնածուների ցուցակից»։