Թուրք նախարարները հրաժարական են տալիս սկանդալից հետո

Թուրքիայում տեղի ունեցած կոռուպցիոն սկանդալից հետո ձերբակալվել են երեք թուրք նախարարների որդիներ: Տեղի ունեցածից հետո հիշյալ երեք նախարարները հրաժարական են տվել: Հայտարարելով իր որոշման մասին` բնապահպանության նախարար Էրդողան Բայրակտարը ասել է, որ վարչապետը նույնպես պետք է հրաժարական տա: Նախարարներից երկուսի տղաները մեղադրվող 24 անձանց մեջ են, ներառյալ պետական սեփականություն համարվող Halkbank-ի ղեկավարը: Վարչապետը սպառնացել է «կոտրել այն մրցակիցների ձեռքերը», ովքեր այդ տեղեկատվությունը օգտագործել են իր իշխանությունը թուլացնելու համար: Ի պատասխան ոստիկանության հետապնդման` տասնյակ բարձրաստիճան ոստիկաններ, այդ թվում նաև Ստամբուլի ոստիկանապետը, հեռացվել են զբաղեցրած պաշտոններից: Այս մասին հայտնել է bbc.co.uk-ը: 

Չորեքշաբթի իրենց հրաժարականի մասին առաջինը հայտարարել են էկոնոմիկայի նախարար Զաֆեր Չաղլայան եւ ներքին գործերի նախարար Մուամեր Գյուլերը, որոնց որդիները ևս մեղադրվում են: Քաան Չաղլայանը եւ Բարիս Գյուլերը հերքել են քաղաքաշինական ծրագրերի եւ բաշխման շինարարական թույլտվությունների հետ կապված կաշառակերության մեջ ներգրավվածության մեղադրանքները:

Մի քանի ժամ անց բնապահպանության նախարարը հայտնել է թուրքական հեռուստաընկերությանը, որ նա հեռանում է իր պաշտոնից. «Հանուն այդ ազգի ու երկրի բարեկեցության համար, կարծում եմ, որ վարչապետը պետք է հրաժարական տա», – ասել է նա: Նրա որդին ձերբակալվել եւ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության հետ կապված, սակայն ավելի ուշ ազատ է արձակվել առանց որեւէ պաշտոնական մեղադրանքի: Պարոն Բայրակտարը ասել է, որ ինքը ներգրավված չէ սկանդալի մեջ, բայց վարչապետի իրավունքն է հեռացնել ում ցանկանում է»:

Իրավաբան.net

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել