«Հարկ եմ համարում նշել, որ 2025-ի բյուջետային հարկով դատական իշխանության կողմից ներկայացվել է շուրջ 19,1 միլիարդ դրամի ֆինանսավորման հայտ»,- այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ 2025թ․-ի պետական բյուջեի նախնական քննարկման ընթացքում ասաց ԲԴԽ դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանը։
Գալստյանը նշեց, որ դատական համակարգի առջև ծառացած լրջագույն ու օրհասական խնդիր է ծառայության գրավչության բարձրացումը, դատական համակարգի՝ որակյալ և փորձառու կադրերով համալրումը, ինչպես նաև կադրերի արտահոսքի զսպումը․ «Միայն 2 տարում՝ շուրջ 2600 հաստիքակազմի պայմաններում մոտ 1100 անձ իր դիմումի համաձայն ազատվել է դատական համակարգում իր զբաղեցրած պաշտոնից, որը հետևանք է գերծանրաբեռնված աշխատանքի պայմաններում անհամաչափ ցածր, ոչ մրցունակ վարձատրության։
Նա հավելեց՝ այսքանով հանդերձ` 2025 թ. համար 750 մլն դրամով կրճատվել է իրենց աշխատավարձերի ֆոնդը, որը չի ընդունվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից։
Մանրամասները՝ տեսանյութում։