Թափուր հաստիք վարչապետի աշխատակազմում

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության կառուցվածքային ստորաբաժանումներում առանձին գործառույթներ համակարգող խորհրդականի (հիմնական աշխատավարձի չափ՝ 395200 ՀՀ դրամ) թափուր հաստիքը զբաղեցնելու նպատակով «իրավագիտություն» մասնագիտությամբ առնվազն բակալավրի որակավորման աստիճան (բարձր առաջադիմությամբ), խորքային մասնագիտական գիտելիքներ ունեցող, նախաձեռնող, պատասխանատվության բարձր զգացումով մասնագետների առաջարկվում է իրենց ինքնակենսագրությունները մինչև 2024 թվականի նոյեմբերի 22-ը ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին: Ինքնակենսագրությունների ուսումնասիրման արդյունքում կկազմվի կարճ ցուցակ, որում ընդգրկված քաղաքացիների հետ կանցկացվի հարցազրույց: Ինքնակենսագրությունները ներկայացնելիս պարտադիր է «թեմա» դաշտում նշել այն հաստիքը, որի համար դիմում եք:

Վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության կողմից իրականացվող գործառույթները սահմանված են ՀՀ վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի N 564-Լ որոշմամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել