Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնում նշանակելու համար առաջարկվել է Հովհաննես Սաֆարյանի թեկնածությունը

Բարձրագույն դատական խորհուրդը հոկտեմբերի 28-ին որոշում է ընդունել, որով Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար Հանրապետության նախագահին է առաջարկվել Հովհաննես Սաֆարյանի թեկնածությունը։

Որոշման մեջ մասնավորապես ասվում է․

«Հանրապետության նախագահին առաջարկել Հովհաննես Կարենի Սաֆարյանի թեկնածությունը Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման դատավորի պաշտոնի թափուր տեղում նշանակելու համար։

Սույն որոշման 1-ին կետով ներկայացված առաջարկի վերաբերյալ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածով սահմանված կարգով Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից Հովհաննես Կարենի Սաֆարյանին հանել դատավորների թեկնածուների ցուցակից»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել