«Ես համաձայն եմ մեր վարչապետի ասածի հետ, որովհետև կա սահմանազատման գործընթաց, և դրա շրջանակներում նախատեսվում է ՀՀ ինքնիշխան տարածքի վերականգնում՝ համապատասխան սահմաններով»,-այսօր՝ հոկտեմբերի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նման դիրքորոշում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինքը համաձա՞յն է վարչապետի այն տեսակետի հետ, որ Հայաստանի օկուպացված տարածքները պետք է հետ բերվեն ոչ ռազմական ճանապարհով։
«Սահմանազատման խաղաղ գործընթացներով դա հնարավոր է իրականացնել»,-վստահեցրեց ԳՇ պետը։
Անդրադառնալով հնարավոր պատերազմի վտանգին՝ Ասրյանը նշեց, որ նման սպառնալիքներ չկան․ «Ներկա դրությամբ իրադրությունը սահմաններին գնահատվում է հարաբերական կայուն։ Գնահատում եմ ռազմաքաղաքական իրավիճակի հիման վրա, որը դիտարկում եմ ոչ թե 1 ամիս, 2 ամիս, այլ՝ ողջամիտ ժամկետով, որը կարող է գերազանցել 6 ամիս, 1 տարի»։