«Ուրախ եմ, որ միջնորդությունը քննվում է այս նիստով»․ դատավոր Ռազմիկ Մարիկյանը պնդում է՝ իր կողմից կայացվել է օրինական դատական ակտ

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, քննում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Դատավորը կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդության վերաբերյալ հետևյալը հայտնեց․ «Ուրախ եմ, որ միջնորդությունը քննվում է այս նիստով, ողջամտորեն կմտածեք՝ դատավորն ինչու պետք է ուրախ լինի, փորձեմ պարզաբանել։

Ըստ էության, սույն որոշումը (Iravaban.net՝ ըստ միջնորդության՝ քրեական վարույթներից մեկով դատարանը կայացրել է համակցված այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշում այն դեպքում, երբ գործում առկա հանգամանքներից և ապացույցներից ակնհայտ է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ընդ որում՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն հիմնավորվել գործի նյութերով), որը հիմք է հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար, չի  բողոքարկվել և մնացել է օրինական ուժի մեջ, այսինքն՝ իմ կողմից կայացվել է օրինական և հիմնավոր դատական ակտ։ Կարող է տեսակետ լինել, որ դատախազը կարող էր գտնել, որ ակտը հիմնավոր և օրինական չէ, սակայն նպատակահարմար չգտնի բողոքարկել, որովհետև, օրինակ, 2 օր հետո բողոքարկման ժամկետում անձի նկատմամբ կալանքի միջնորդություն է քննվել և բավարարվել։

Դատավորը նշեց, որ իր ունեցած տվյալներով ոչ միայն կարգապահական պատասխանատվության հարց չի քննարկել դատախազի նկատմամբ, այլ տեղափոխվել է գլխավոր դատախազություն․ «Ըստ էության, ստացվում է՝ դատախազը ծանոթացել է որոշմանը, գտել է, որ օրինական ու հիմնավոր չէ, չի բողոքարկել»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել