Ի՞նչն է առիթ հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար․ ԲԴԽ-ն քննում է դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը

ԲԴԽ-ն այսօր՝ հոկտեմբերի 28-ին, քննում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Ռազմիկ Մարիկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը։

Արդարադատության նախարարության ներկայացուցիչը հայտնեց՝ կարգապահակն  վարույթ հարուցելու առիթ է հանդիսացել ՔԿ նախագահի կողմից 2024 թ․ հունիսի 21-ի դրությամբ ԱՆ ներկայացրած հաղորդումը, ինչի առնչությամբ դատավորի նկատմամբ հարուցվել է կարգապահական վարույթ։

Նշվեց, որ դատավորի կողմից 2024 թ․ օգոստոսի 26-ին ներկայացվել է գրավոր բացատրություն։

Ի՞նչն է առիթ հանդիսացել կարգապահական վարույթ հարուցելու համար

Դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի, քրեական դատավարության օրենսգրքի՝ ԱՆ ներկայացուցչի կողմից մատնանշած մասերի խախտումներ։

Մասնավորապես, քրեական վարույթներից մեկով դատարանը կայացրել է համակցված այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին որոշում այն դեպքում, երբ գործում առկա հանգամանքներից և ապացույցներից ակնհայտ է, որ այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու չեն ապահովելու մեղադրյալի պատշաճ վարքագիծը, ընդ որում՝ խափանման միջոցի տեսակն ընտրելու վերաբերյալ դատարանի հետևությունները չեն հիմնավորվում գործի նյութերով և համոզիչ չեն։

«Նախկինում մեկ այլ վարույթում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցների պայմաններում առերևույթ նոր հանցանքներ կատարելու, նախկինում դատված լինելու հանգամանքների ընդհանուր համակցությունը մեծացնում է հավանականությունն առ այն, որ Սերժ Վարդանյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, կատարել նոր հանցանքներ, խոչընդոտել վարույթի բնականոն իրականացմանը և այլընտրանքային խափանման միջոցների կիրառումն անբավարար է նշված պահանջների կատարումն ապահովելու համար»,-նշվում է միջնորդությամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել