Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հոկտեմբերի 25-ի որոշմամբ պարգևատրվել է Ռուդիկ Տեր-Գալստյանը։
Որոշման մեջ մասնավորապես ավում է․
«Երևանի 2806-րդ տարեդարձի առթիվ, Երևան քաղաքի մշակութային կյանքի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Ֆակտորի փրոդաքշն» ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ռուդիկ Տեր-Գալստյանին պարգևատրել Էրեբունի Երևան 2800-ամյակի հուշամեդալով»:
Նշենք որ ՍՊԸ-ն հիմնադրվել է 2017 թվականին։ Ըստ մամուլում տարբեր հրապարակումների՝ պետական մի շարք կառույցներ մեկ անձ գնման ընթացակարգով հենց այս ընկերության հետ են կնքում պայմանագրեր։
Ռուդիկ Տեր-Գալստյանն աշխատել է Հանրային հեռուսատաընկերությունում, որպես գլխավոր պրոդյուսեր, իսկ 2020 թվականին մասնակցել է հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացվող մրցույթին, որում հաղթել է Հովհաննես Մովսիսյանը։
Լուսանկարը՝ Ռուդիկ Տեր-Գալստյանի ֆեյսբուքյան էջից։