Երևան քաղաքի պարեկները հոկտեմբերի 24-ի գիշերը՝ ժամը 4.40-ին, Սեբաստիայի փողոցի հասցեներից մեկի մոտ հայտնաբերել, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով ձերբակալել և քննչական բաժին են ներկայացրել Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի: Նրա մոտ հայտնաբերվել են «Մակարով» տիպի ատրճանակ և 9 մմ տրամաչափի 7 փամփուշտով լիցքավորված փամփշտատուփ:
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են քննչական բաժին:a