Քաղաքացին ե՞րբ կիմանա տրանսպորտի վերջնական գինը․ պատասխանում է Տիգրան Ավինյանը

Տիգրան Ավինյանն այսօր ներկայացնելով հասարակական տրանսպորտի նոր շարժակազմերը՝ հայտնեց, որ գնել են 171 հատ 8,5 մետրանոց ավտոբուսներ և 15 տրոլեյբուսներ։ Այս պահին առաջին խմբաքանակը եկել է՝ 22 ավտոբուս և 10 տրոլեյբուս, և մինչև 2 շաբաթվա ընթացքում ամբողջ խմբաքանակը կլինի Երևանում։

Լրագրողի հարցին, թե տրանսպորտի վերջնական գինը երբ կիմանա քաղաքացին, Տիգրան Ավինյանը պատասխանեց․ «Վերջնական գինը ֆիքսված է Երևանի ավագանու որոշումներով, ընդհանուր սկզբունքը դրված է այնպես, որ ովքեր շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար գինը կարող է նվազել, ովքեր ավելի քիչ քանակությամբ են օգտվում, նրանց մոտ հարաբերականորեն գինը մի փոքր կավելանա, բայց, ընդհանուր առմամբ, բերվել է 1 միասնական տրամաբանության, ինչպես բոլոր զարգացած քաղաքներում է իրականացվում, կարծում եմ՝ գնային տատանումն իրական կյանքում մարդիկ կտեսնեն, որ իրենց ընդհանուր բյուջեի վրա շատ էական ազդեցություն չունի այդ փոփոխոթյունները»։

Նրա խոսքով՝ ամբողջական փոփոխությունները կլինեն հունվարից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել