Արկտիկական ցուրտ օդային զանգվածները կհասնեն նաև Սև ծով․ Լևոն Ազիզյան

«Հաջորդ շաբաթ Եվրոպայի արևելյան հատվածում սպասվում է արկտիկական ցուրտ օդային զանգվածների ներխուժում, որոնք կհասնեն Սև ծով», – այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Կենտրոնի կանխատեսումների համաձայն՝ Երևանում հոկտեմբերի 15-16-ին գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։

Հանրապետության տարածքում 15-16-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում, 14-ին և 17-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ։ Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 16-20 մ/վ արագությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել