ԱՄՆ դոլարի փոխարժեքը հոկտեմբերի 4-ին կազմել է 386.99 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.06 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 426.85 դրամ (նվազել է 0.61 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 509.55 դրամ (աճել է 1.82 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.07 դրամ։