Կառավարության հայտարարություն Քաղաքացիական ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ
Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի (այսուհետ՝ Գրասենյակ) օրենսդրության կատարելագործման և վերլուծությունների վարչության (այսուհետ՝ Վարչություն) գլխավոր մասնագետի (այսուհետ՝ Գլխավոր մասնագետ) (ծածկագիրը՝ 06-Գ27-17.1-Մ1-5)
Հիմնական գործառույթները
Գլխավոր մասնագետը՝
1. իրականացնում է տեսչական մարմինների գործունեությունը կարգավորող ընդհանուր, ստուգումների ընթացակարգերը սահմանող օրենսդրության մշակման աշխատանքներ.
2. իրականացնում է տեսչական մարմինների, Գրասենյակի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումների կողմից մշակված նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության, վերլուծության և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.
3. իրականացնում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի ուսումնասիրության, դիտողությունների և առաջարկությունների ներկայացման աշխատանքներ.
4. իրականացնում է միջազգային փորձի ուսումնասիրության, վերլուծության, առաջարկությունների մշակման, անհրաժեշտության դեպքում նաև մոտարկման աշխատանքներ.
5. իրականացնում է տեսչական մարմինների, ինչպես նաև համապատասխան ոլորտի քաղաքականությունը մշակող մարմինների հետ քննարկումների կազմակերպման աշխատանքներ.
6. իրականացնում է նորմատիվ իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման ներկայացման (e-draft կայքում) աշխատանքներ.
7. իրականացնում է տեսչական մարմինների բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով վերջիններիս խորհրդատվական աջակցության իրականացման աշխատանքներ:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
Կրթության, որակավորման աստիճանը՝
1. Ուղղություն Գործարարություն, վարչարարություն և իրավունք
2. Ոլորտ Իրավունք
3. Ենթաոլորտ Իրավունք
4. Մասնագիտություն 042101.00.6 իրավագիտություն կամ
042101.00.7 իրավագիտություն
Գործառույթների իրականացման համար անհրաժեշտ գիտելիքներ
Հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ իրավունքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:
Համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Տեսչական մարմինների մասին», «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
Աշխատավարձի չափը՝ 322.816 (երեք հարյուր քսաներկու հազար ութ հարյուր տասնվեց) ՀՀ դրամ:
Աշխատանքի վայրը՝ Հայաստան, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Անտառային 188:
Ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև ժամանակավոր թափուր պաշտոն առաջանալու հիմքի վերացումը:
Վերը նշված պաշտոնը կարող են զբաղեցնել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1)դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.
2)դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.
3)տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.
4)դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.
5)օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Ընտրություն կատարելու եղանակը՝ դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն
Դիմող ՀՀ քաղաքացիները Վարչապետի աշխատակազմ (Երևան, Կենտրոն վարչական շրջան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) կամ [email protected] էլեկտրոնային հասցեով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
*գրավոր դիմում (ձևը կցվում է),
*անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
*տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի (ների), վկայականի (ների) պատճեները բնօրինակների հետ միասին, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք/ներ համապատասխան մարմնից/ներից) պատճեները բնօրինակների հետ միասին,
*արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
*մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:
Փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դեպքում ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել Վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. 010515659, էլ. հասցե՝ [email protected]):
Դիմումների ընդունման վերջին ժամկետն է՝ 09.10.2024թ.