Փոփոխություններ՝ հաշտարարական համակարգում․ նոր նախագիծ է ներկայացվել
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել հաշտարարության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծ։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարեփոխել հաշտարարության ինստիտուտը Հայաստանի Հանրապետությունում, նախատեսել օրենսդրական խթաններ ուղղված հաշտարարության՝ որպես վեճերի այլընտրանքային միջոցի զարգացմանը, ինչը կհանգեցնի նաև դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը:
Մանրամասները՝ տեսանյութում։