«Ահազանգեր են ստանում տարբեր տեղերից, երբ խոսույթ է գնում, որ արդեն հավաքվել է 50 հազարը կամ էս քանի օրը կհավաքվի և արդեն իմաստ չունի գնալ, սոտրագրել։
Կոչ եմ անում չտրվել էս սադրանքներին, երբ որ մենք ունենանք այդ թիվը, պաշտոնապես դրա մասին կհայտարարենք, մենք էլ շահագրգռված չենք, որ լրացուցիչ 50 հազարից ավել, օրինակ՝ 100 հազար ստորագրություն հավաքել, քանի որ վաղը, երբ պետք լինի 300 հազարը, մեզ պետք կլինի հավելյալ 50-60 հազարը, որ կարող էինք ունենալ, եթե էդ մարտավարությունը կիրառենք։ Կոչ ենք անում հիմա ակտիվ մասնակցել»,- ասաց «Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանը Եվրաքվեի ստորագրահավաքի վերաբերյալ հրավիրված ասուլիսին։