«Մենք խնդիր ունենք տեղեկատվության տարածման հետ կապված։ Հանրային Հեռուստաընկերությունը հրաժարվել է ընդունել մեր գովազդը՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ն չի հաստատել քաղաքական գովազդի գնացուցակը, նաև հղում անելով, որ սա ընտրական իրավունք է։ Պետք է ասեմ՝ սա ընտրական իրավունքի իրացում չէ, ընտրական իրավահարաբերություններ չեն, սրանք մարդու պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի դրսևորումն է, և ԿԸՀ-ի կողմից ընտրական ժամանակաշրջանում գնացուցակի հաստատման նպատակը սանձելն է, զսպելն է հեռուստաընկերություններին, որպեսզի նրանք պահանջարկի մեծացման բերումով անսահման հնարավորություններ չունենան գին սահմանելու»,-ասաց Արտակ Զեյնալյանն այսօր՝ եվրաքվեի ստորագրահավաքի վերաբերյալ հրավիրված մամուլիս ասուլիսի ժամանակ։
Զեյնալյանի խոսքով՝ ԿԸՀ-ն այժմ աշխատում է էլեկտրոնային հարթակի վրա, ինչի արդյունքում մարդիկ կկարողանան իրենց հեռախոսներով ևս ստորագրել, անցած շաբաթ հայտնել են, որ 7-10 օրվա ընթացքում հարթակը պատրաստ կլինի։
Նա նշեց՝ համաձայն օրենքի՝ այս 50 հազար հոգին այլևս չպետք է ընդգրկվեն այն մյուս 300 հազարի մեջ, այսինքն՝ ևս 300 հազար ստորագրություն է պահանջվելու, որպեսզի պրոցեսը մտնի հանրաքվեի գործընթաց։
Մանրամասները՝ տեսանյութում։