Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ««ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Դրա համաձայն՝ Սանահին գյուղն կառանձնացվի՝ որպես պատմամշակութային ինքնուրույն բնակավայր։
«Սանահինը ՀՀ մեր պատմական թերևս ամենահին բնակավայրերից մեկն է: Սանահինի վանական համալիրը Հաղպատի վանական համալիրի հետ ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային արժեքների գրանցամատյանում: Մենք համոզված ենք, որ Սանահին գյուղն առանձնացնելով՝ որպես պատմամշակութային ինքնուրույն բնակավայր, այն ավելի արագ և արդյունավետ զարգացում կապրի»,- հոկտեմբերի 1-ի նիստի ժամանակ ասել է փոխնախարար Վաչե Տերտերյանը:
Վարչական առումով էլ, ըստ փոխնախարարի, Սանահինն աշխարհագրորեն Ալավերդի քաղաքից որոշակիորեն առանձնացվածություն ունի և, վարչական ղեկավարի ու օպերատորի սահմանված հաստիքներ ունենալու պարագայում, կկարողանան ապահովել էլեկտրոնային կառավարման համակարգ: