«Ինձ համար, իհարկե, շատ ավելի նախընտրելի կլիներ գալ այս ամբիոնի մոտ և հայտարարությունների համար հատկացված այս ողջ ժամանակամիջոցը նվիրել մեր անցյալի հաղթանակներին, արժանապատիվ երկրին ու երբեմնի ձեռքբերումներին»,-այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում ասաց պատգամավոր Աննա Մկրտչյանն ու հավելեց, որ իր համար հաճելի կլիներ խոսել հայկական բանակի հաղթանակների մասին․ «Կուզենայի նաև ունենալ օբյեկտիվ հնարավորություն՝ անդրադառնալ երբեմնի արտաքին քաղաքականությանը, որը հեշտությամբ աշխարհի ամենաբարձր ամբիոններից գրողի ծոցն էր ուղարկում ցանկացած հակահայկական օրակարգ։
Ես վստահ եմ, իհարկե, որ ձեզ էլ հպարտության հիշողություններ կպարգևեի, եթե ուղղակի լսեիք, որ ինչ-որ մեկը այս ամբիոնից կխոսեր Հայոց ցեղասպանության ճանաչման մասին, կխոսեր հզոր հայկական Սփյուռքի մասին, կասեր, որ Ուրարտուից մինչև Արևմտյան Հայաստան, Վանա լճից մինչև Արարատ լեռ, դրանք ոչ թե սպառնալիքներ են, այլ՝ հազարամյակներով մեզ հասած հայկական ժառանգություն, հայ ժողովրդինը։
Բայց իշխանազավթները, հանդգնում եմ ոտնձգել ձեր ապագային, լրիվ այլ ծրագրեր ունեն՝ այս հիշողությունները ջնջել ու սպանել, և 2018 թվականին իրենց՝ փողոց հանած դագաղների մեջ այս հիշողությունը ուղղակի թաղել»։
Ըստ պատգամավորի՝ օրվա իշխանության որդեգրած ոճը դավաճանելն ու իշխանությունը պահելն է․ «Երկիրդ ուրացի՝աթոռդ պահի, իշխանությունը պահի՝ դավաճանի»։
Մանրամասները՝ տեսանյութում։