«Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ»․ Գեղամ Մանուկյան

«Նախօրեին Սահմանադրական դատարանի հրապարակած որոշումը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համատեղ հանձնաժողովների աշխատակարգի վերաբերյալ, պարզ էր, թե ինչու էր իշխանությունը դեռ 2019-ից լայնածավալ արշավ սկսել ՍԴ-ի ու նրա կազմի դեմ, ինչպես 1 օրվա մեջ ոտքի վրա օրենքի փոփոխության փոքրիկ հեղաշրջում արվեց, ու անցան ՍԴ կազմի փոփոխությանը»,-այսօր՝ հոկտեմբերի 1-ին, ԱԺ-ում հայտարարեց ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այն ժամանակ էինք ահազանգում, որ «իր սրտի» Սահմանադրական դատարան ունենալը իշխանության համար հետագա քայլերին դակիչ դառնալու համար է։ Երեկ ՍԴ-ն իր եզրակացությամբ անցավ իր բոլոր լիազորությունները և ձեռք բարձրացրեց մեր Հանրապետության ծննդյան վկայականի՝ Անկախության հռչակագրի վրա։

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ չի չեղարկել Անկախության հռչակագիրը, ինչպես երեկվանից առանձին անձինք մեկնաբանում են, բայց նաև հանուն ճշմարտության նորից արձանագրեմ, որ ՍԴ-ն կամ անգամ համաժողովրդական հանրաքվեն չեն կարող ձևափոխել, վերախմբագրել Անկախության հռչակագիրը, ինչը փորձ է կատարել անել դատարանը»,-հավելեց պատգամավորն ու սահմանափակեց՝ «Մավրն արեց իր գործը, Մավրը կարող է հեռանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել