Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որի համաձայն կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրումը։
Կառավարության որոշմամբ՝ նախատեսված է մինչև 2024թ. հոկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300.000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2024 թվականի օգոստոս ամիսը ներառյալ, որի արդյունքում 2024-ի սեպտեմբերի 26-ի դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 23 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվելու է 2024թ. նոյեմբերի 1-ից:
Առկա իրողություններով պայմանավորված՝ առաջարկվում է աջակցության վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2024 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ: