«Ոչ, տենց չի եղել ախր․ Հրայր Թովմասյանն ասել է՝ չի ցանկանում, որպեսզի հանրությունը իրեն տեսնի ամբաստանյալի աթոռին»․ դատախազի եզրափակիչ խոսքը դատարանում

«Այստեղ փորձում են ներկայացնել, թե իբր դատաքննությունը չի լուսաբանվել ԶԼՄ-ներով, քանի որ երկիրն այլ մարտահրավերներ ուներ, ասում է՝ ես չէի ուզում, որ հանրությունը կենտրոնանար իմ վրա։ Ոչ, տենց չի եղել ախր։ Առաջին նիստին եկել ենք, թող բոլորն իմանան, լուսանկարվել է, այդ նիստը շատ կարճ է տևել։ Հաջորդ նիստին երբ լրատվամիջոցները եկել են, մի անձ է առարկել տեսաձայնագրման դեմ․ դա եղել է Հրայր Թովմասյանը։ Առարկության հիմնավորումը եղել է այն, որ ինքը չի ցանկանում՝ հանրությունը իրեն տեսնի ամբաստանյալի աթոռին»,-նշեց ՍԴ դատավոր, Արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի գործով հանրային մեղադրողն իր հայտարարության ժամանակ։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատախազը նաև Հրայր Թովմասյանի շուրջ 27 ժամ տևած ճառի տարբեր հատվածների անդրադարձավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել