Նիկոլ Փաշինյանը՝ Բաքվի COP29 գագաթնաժողովին մասնակցելու հրավերի մասին

Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե արդյոք կմասնակցեն Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։

Այս մասին սեպտեմբերի 18-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,- ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։

Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ը կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել