4-րդ օրն է՝ դատարանը լսում է Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի պաշտպանական ճառը։
«Պետք է հորդորենք պարոն Թովմասյանին, որ այն դրվագները, այն ձևակերպումները, որոնք չեն վերաբերվում առաջադրված մեղադրանքին, դրանք չմեկնաբանվեն դատարանում և դրանց վրա մենք ավելորդ ժամանակ չծախսենք»,-Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանում այս մասին ասաց հանրային մեղադրողը։ Հայտարարությանն արձագանքելով Թովմասյանի ներկայացուցիչ Արամ Օրբելյանը նկատեց․ ստացվում է, որ Հրայր Թովմասյանը պետք է չխոսի։
Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը նշեց՝ դատարանը չի ընդհատում ճառը։
Հրայր Թովմասյանն իր հերթին արձագանքեց դատավորին․
-Հարգելի՛ դատարան, ես անկեղծ ուզում եմ շնորհակալություն հայտնել։
-Պարոն Թովմասյան, շարունակեք․․․
-Շարունակում ենք, ես հենց դա եմ ասում։
-Շնորհակալություն հայտնելու ժամանակը չէ, վերջում կհայտնեք։
Մանրամասները՝ տեսանյութում։