Սեպտեմբերի 14-ին, ժամը 08:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Դ․, ծնված 1993 թ․) բախվել է կայանած բեռնատարի կցորդիչին։
Փրկարարները հոսանքազրկել են «Opel» մակնիշի ավտոմեքենան, վարորդ Ս․ Դ․-ին մոտեցրել շտապօգնությանը․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ մահացել է»։
