Առուշ Առուշանյանը շարունակում է ավագանու նիստեր վարել

Երեկ տեղի է ունեցել Գորիս համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը։

«Նիստին մասնակցում էր ավագանու 12 անդամ։ Քննարկվել են ներքոնշյալ օրակարգային հարցերը.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 131-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2024 թվականի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից գումար հատկացնելու մասին

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող շարժական գույքը նվիրաբերելու մասին

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքից «Բարի երթ» ավտոմոտոսիրողների հասարակական կազմակերպությանը անհատույց օգտագործման նպատակով տարածք տրամադրելու մասին

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող հողատարածքներն աճուրդ-վաճառքով օտարելու մասին

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի անկախության փողոց 6 շենք թիվ 7 տարածքից Արթուր Ղազարյանին վարձակալությամբ հատկացնելու մասին

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Ավանգարդ 5-րդ թաղամաս թիվ 2/10 հասցեում գտնվող առեվտրի սրահը վարձակալությամբ Գարեգին Օհանջանյանին հատկացնելու մասին

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Հարթաշեն գյուղի 1-ին փողոց թիվ 50 հասցեում գտնվող հողամասը Հայաստանի Հանրապետությանն անհատույց սեփականության իրավունքով (նվիրաբերություն) օտարելու մասին

9. Գորիս համայնքի Ներքին Խնձորեսկ գյուղի 2-րդ փողոց 7-րդ նրբանցք թիվ 10 հասցեում գտնվող հողատարածքը Ռաֆիկ Դիլանչյանին և Նվարդ Բուդաղյանին անհատույց սեփականության իրավունքով (նվիրատվություն) օտարելու մասին

10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի 2024 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմված հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին

11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին

12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու 2022 թվականի հունիսի 7-ի թիվ 72-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին

13. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Գորիս քաղաքի բնակիչ Արմենուհի Սարգսյանին դրամական աջակցություն հատկացնելու մասին

14. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի սեփականություն հանդիսացող Գորիս քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 3 հասցեի թիվ 2 վարչական շենքի բացօթյա տարածքը Հակոբ Մկրտչյանին անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին

15. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի Ակներ բնակավայրի համակցված փաստաթղթում փոփոխություն կատարելու, հողամասի նպատակային նշանակությունը փոխելու և Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերելու մասին

16. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Գորիս համայնքի ավագանու յոթերորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին»,-նշվում է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել