Շնորհակալ եմ իմ բոլոր աջակիցներին, ծանոթ և անծանոթ մարդկանց, իրենց աջակցության համար։ Այս մասին հայտարարել է Առուշ Առուշանյանը։
«Այս քայլը ցույց է տալիս մեր համախմբվածությունը:
Ձեր աջակցությունը ուժ է, մեր միասնությունը՝ հաջողության գրավական:
Մեր սկզբունքները միշտ անփոփոխ են. մեր նպատակը հայրենիքի շենացման և զորացման համար սեփական ջանքերը չխնայելն է:
Լրագրողների հետ զրույցում հստակ ներկայացրել եմ իմ դիրքորոշումը»,-նշել է նա: