Սեպտեմբերի 10-ին հաղորդվել էր 2006 թ. ծնված Գառնիկ Սահակյանի անհետ կորելու մասին։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում սեպտեմբերի 11-ին, կեսգիշերն անց, Գառնիկ Սահակյանը ներկայացել է Մալաթիայի բաժին:
Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: