Զոհված զինծառայող Արշակ Սարգսյանի եղբայրը` Արշակը, գնաց տուն` ավագ եղբոր կորստի ցավն ամոքելու և իր ընտանիքին նոր իմաստ պարգևելու։ Այս մասին հայտնում են «Շենգավիթ» բժշկական կենտրոնից։
«Փոքրիկ Արշակը դժվարությամբ է լույս աշխարհ եկել, նրա կյանքը հնարավոր է եղել փրկել «Շենգավիթ» ԲԿ թիմային աշխատանքի շնորհիվ, ի դեմս մանկաբարձ-գինեկոլոգներ Կարինե Հովհաննիսյանի և Լիլիթ Մալխասյանի, և «Նորածնային եւ անհաս երեխաների ինտենսիվ թերապիայի եւ վերակենդանացման» ծառայության ղեկավար, բ․գ․թ․ , Հակոբ Մելքումյանի:
Առողջ, անհոգ և խաղաղ մանկություն ենք մաղթում բոլոր նորածիններին։
Հ.Գ. լուսանկարները հրապարկված են ծնողի թույլտվությամբ»,-նշվում է հաղորդագրության մեջ։

