«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 10-ին ժամը 10:00-ից մինչև սեպտեմբերի 11-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Երևանի Ավան վարչական շրջանի՝ Իսահակյան, Թումանյան, Դ. Վարուժան թաղամասերի, Խուդյակովի 2, 3 նրբանցքների ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: