«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

«Ես վերջերս առիթներ ունենում եմ ասելու։ Իհարկե մի քիչ լավ չի հետևել քաղաքացիներին, բայց ես, որ առիթ ա լինում տարբեր ռեստորաններում և այլն, համատարած մեր բոլոր քաղաքացիները, ըստ էության, 95 և ավելի տոկոսը, իրենց անհրաժեշտից ոնց էլ լինի մի 20 և 30 տոկոս ավել պատվիրում են»,- այսօր՝ Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Երբ որ նայում ես՝ դահլիճում նստած, սրահում նստած ռեստորանի, մարդիկ հաշիվը փակում են գնում, մեկ էլ աչքդ ընկնում ա, նայում ես՝ ոնց որ նոր դրած սեղան լինի, 3 էդքան մարդ կարան գան, նստեն, սնվեն նորմալ, թողեն գնան։

Ես նկատի ունեմ, որ սա իրականում սոցիալ-հոգեբանական խնդիր է։ Այստեղ մեխանիզմներ կան, որոնք էլի կրթության ոլորտի հարց են։ Սոցիալ-հոգեբանական հարց է՝ թե ինչպես ենք մենք իրադրությունները ընկալում։ Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել