Ոսկեպարում ականի պայթյունի հետևանքով 7 խոշոր եղջերավոր կենդանի սատկել է։ Այս մասին լուրը Iravaban.net-ի հետ զրույցում հաստատեց Ոսկեպարի համայնքապետ Իշխան Աղբալյանը։
«Անասուններն անցել են ականապատված տարածք, պայթյուն է տեղի ունեցել։ Դա մեր վերահսկողության տակ գտնվող տարածք է»,-ասաց նա։
Իշխան Աղբալյանի խոսքով՝ իրենք արդեն դիմել են, որպեսզի փոխհատուցում ստանան բնակիչները․ «Թե ինչ փոխհատուցում կտան, չեմ կարող ասել»։