Վստահ եմ՝ պետք չի հայրերի տոն ունենալ․ Գեղամ Նազարյան

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է Հայրերի օր սահմանելու մասին նախագիծը։ Պատգամավոր Գեղամ Նազարյանը նշեց, որ վստահ է՝ հայրերի օր ունենալ պետք չէ։

«Իրականում լավ բան է, բայց ես կարծում եմ՝ հայրերի օր չպետք է լինի։ Հայրերի տոնը բոլոր օրերն են, նրանց վրա մի առանձին բեռ կա դրված։ Լավագույն հայրն ո՞վ է․ ով պահել է իր երեխաների՞ն, թե՞ ով կնոջն ու երեխաներին է լավ պահել։ Ես կառաջարկեի դեմ քվեարկել, հայրերին այս մի լավությունը չանել»,-նշեց Նազարյանը՝ հավելելով, որ որևէ տղամարդ կողմ չի լինի, որ Հայրերի օր լինի։

Նրա խոսքով՝ տղամարդու օրը, դա Բանակի օրն է․ «Բոլոր տղամարդիկ էլ պարտավոր են հայր լինել»։

Ամեն դեպքում, հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ հավանություն տվեց նախագծին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կարդացեք նաև՝ 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել