Ատոմակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին

Այսօր 14։05-ից Հայկական ատոմային էլեկտրակայանը միացվել է էլեկտրաէներգետիկ համակարգին, հայտնում են ՏԿԵՆ-ից:

Առաջիկա ժամերին ՀԱԷԿ-ը կսկսի աշխատել ամբողջական հզորությամբ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ օգոստոսի 30-ին` ժամը 21։55-ի սահմաններում Հայկական ատոմակայանը վթարային կանգառի ռեժիմով անջատվել է էներգահամակարգից։

Կանգի պատճառ է հանդիսացել կայծակի հարվածը, որի հետևանքով կայանի անվտանգության համակարգերը կայանը բերել են անվտանգ կանգառի ռեժիմի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել