Ո՞ր դեպքում անձն իրավուքն ունի վերացնել պարգև վճարելու մասին հրապարակային խոստումը

Պարգևը վճարելու վերաբերյալ հրապարակայնորեն հայտարարություն տարածած անձն իրավունք ունի նույն ձևով հրաժարվել տված խոստումից, բացառությամբ այն դեպքերի, երբ հայտարարության մեջ նախատեսված է կամ դրանից բխում է հրաժարվելու անթույլատրելիություն, կամ որոշակի ժամկետ է տրվել այն գործողությունը կատարելու համար, որի համար պարգև է խոստացվել, կամ հրաժարվելու մասին հայտարարության պահին մեկ կամ մի քանի անձինք արդեն իսկ կատարել են դրանում նշված գործողությունը:

Պարգևի հրապարակային խոստումը վերացնելը չի ազատում պարգև խոստացած անձին, պարգևի հայտարարության մեջ նշված սահմաններում այն անձանց ծախսերը հատուցելու պարտականությունից, որոնք վերջիններս կրել են հայտարարության մեջ նշված գործողությունները կատարելու առնչությամբ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել