«Հստակ ուղերձներ են լինելու, շատ կոնկրետ»․ Բագրատ Սրբազան

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում, հանրահավաքի ժամանակ ասաց, որ հայտարարություն ունի անելու։

«Սեպտեմբերի 2-ը Արցախի Հանրապետության Անկախության օրն է։ Ես միշտ մտածել եմ, որ սեպտեմբերի 2-ը պետք է ընգծված լինի Հայաստանի տարեդարձների և հիշատակների օրերի ցանկում։ Այս կամ այն պատճառով չի եղել։ Սեպտեմբերի 2-ը մեզ համար առանցքային կարևոր օրերից մեկն է ողջ պատմության ընթացքում։ Սեպտեմբերի 2-ի շուրջ տարբեր միջոցառումներ են լինելու, տարբեր կազմակերպությունների միջոցով։ Խնդրում եմ բոլորիդ այդ օրը բոլոր ջանքն անեք Արցախի Հանրապետության ներկայացուցչություն այցելելու։ Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 7-ին, այս հրապարակում միջոցառում ունենք՝ նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին։ Շատ կարևոր է, որ մեծ թվով մասնակիցներ լինեն։ Հստակ ուղերձներ են լինելու, շատ կոնկրետ և այդ օրը մեկնարկն է լինելու»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել