Բագրատ Սրբազանը՝ կուսակցություն հիմնելու մասին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սուրբ  Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ կուսակցություն հիմնելու մասին հարցին։

«Այս պահին կուսակցություն հիմնելու որևէ ծրագիր չկա և չեմ էլ կարծում, որ առաջիկայում կլինի, որովհետև մեր, ինչպես ասել եմ՝ այս պայքարը կամ շարժումը ընդդիմադիր շարժում չէ, ո՛չ էլ ընդդիմադիրների, ո՛չ էլ ընդդիմություն, այս պայքարը հանուն Հայաստանի Հանրապետության, մեր կյանքի վերականգնման, արժեքների փոփոխության, քաղաքակրթական փոփոխության է»,-ասաց նա։

Հարցին, թե արդյոք փոփոխությունները կձգվեն մինչև 2026 թվականի ընտրություններ, Սրբազանն արձագանքեց, որ չի ձգվի։

«Ոչ ոք տրամադրություն չունի որևէ ձևով, որևէ տեսակի ձգձգումներ անելու, երկարեցնելու, ընթացքը գնում է ինքն իրենով, մենք պատրաստության մեջ ենք, թշնամին էլ պատրաստության մեջ, շատ ծանր կերպով ընդ որում»,-ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել