Վարչապետի աշխատակազմի հայտարարությունը

ՀՀ վարչապետի աշխատակազմի Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչությունում փորձագետ ներգրավելու մասին հայտարարություն

Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը․

Փորձագետը՝
1) մասնակցում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչությանը վերապահված բնագավառում աշխատանքների իրականացմանը.
2) օժանդակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը.
3) օժանդակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կանոնակարգով կողմին վերապահված այլ լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքներին.
5) օժանդակում է Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի գործառույթների իրականացմամբ ստեղծված և միջազգային կառույցներ ներկայացման ենթակա փաստաթղթերի փոխանցմանն ուղղված աշխատանքներին.
6) օժանդակում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացման առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի այլ լիազորությունների իրականացմանն ուղղված աշխատանքների իրականացմանը:
7) կատարում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետի առաջադրանքները և հանձնարարականները:

Փորձագետ նախատեսվում է ներգրավել պայմանագիր կնքելու օրվանից մինչև 1 տարի ժամանակահատվածով։

Փորձագետին ներկայացվող պահանջները՝

Փորձագետն ունի «իրավագիտություն» մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, ոլորտը կարգավորող իրավական ակտերի իմացություն (ՀՀ Սահմանադրության, «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» ՀՀ օրենքի և այլ իրավական ակտերի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի, Եվրոպական դատարանի կանոնակարգի և անհրաժեշտ ոլորտային այլ իրավական ակտերի), անգլերեն լեզվի գերազանց իմացություն, համակարգչով և ժամանակակից տեխնիկական այլ միջոցներով աշխատելու ունակություն, արագ կողմնորոշվելու ունակություն, նախաձեռնողականություն և պատասխանատվության բարձր զգացում:

Փորձագետի պարտականությունները`

Բարեխղճորեն կատարել պայմանագրով ստանձնած աշխատանքները, պահպանել աշխատակազմի ներքին կարգապահական կանոնները, աշխատանքային կարգապահությունը, աշխատանքի պաշտպանության և անվտանգության ապահովման միջոցները, իրականացնել աշխատանքային օրենսդրությամբ, «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով և պայմանագրով իրեն վերապահված պարտականությունները:

Փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետն է` 2024 թվականի օգոստոսի 29-ը ներառյալ։

Չի թույլատրվում պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:

Դիմող ՀՀ քաղաքացիները [email protected] էլեկտրոնային փոստով պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1) դիմում (ձևանմուշը կցվում է).
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները.
3)կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները).
4)աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթերի պատճենը (պատճենները)
4)արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք.
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի.
7) համառոտ CV:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ (ք.Երևան, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1, հեռ. +374 10 515 756, էլ. փոստ` [email protected]):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել