Հրդեհ Արգել գյուղում․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

Օգոստոսի 19-ին, ժամը 14:27-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգել գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։28-ին, մարվել՝ 16։10-ին։ Ծածկի տակ այրվել են ավտոմեքենայի կուտակած պահեստամասեր, ծածկը (մոտ 20 քմ), մոտակայքում՝ մոտ 1200 քմ բուսածածկույթ, ջերմահարվել է 1 կոնտեյներ՝ ներսում մոտ 5 տ անասնակեր և ալյուր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել