KamAZ մակնիշի ավտոմեքենա է հրդեհվել

Օգոստոսի 17-ին, ժամը 12։59-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարալիկ քաղաքի Հաղթանակի փողոցում՝ նախկին շուկայի տարածքում, այրվում է ավտոմեքենա:

Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է KamAZ մակնիշի ավտոմեքենայի (վարորդ՝ Ա Հ) խցիկում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։05-ին, մարվել՝ 13։19-ին: Այրվել է խցիկն՝ ամբողջությամբ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել