Օգոստոսի 19-ից մինչև օգոստոսի 23-ը Ալավերդի համայնքի մի շարք բնակավայրեր տանող ավտոճանապարհները փակ են լինելու

Ալավերդու համայնքապետարանից հայտնում են, որ Ախթալա, Շամլուղ, Քարկոփ, Մեծ Այրում, Փոքր Այրում, Ճոճկան, Բենդիկ բնակավայրեր տանող ճանապարհները փակ են լինելու։

«Տեղեկացնում ենք, որ Ախթալայի նոր (ժամանակավոր) կամրջի կառուցման աշխատանքներով պայմանավորված օգոստոսի 19-ին` առավոտյան ժամը 08։00-ից մինչև օգոստոսի 23-ը` ժամը 08:00-ն , փակ է լինելու դեպի նշված բնակավայրեր տանող ավտոճանապարհը։
Հետիոտնային անցման համար նախատեսված կամուրջը փակ կլինի միայն օգոստոսի 19-ին:

Հրատապ առաջացած կարիքների դեպքում խնդրում ենք կապ հաստատել բնակավայրերի վարչական ղեկավարների հետ կամ զանգահարել Ալավերդու համայնքապետարան։

Տրամադրվում է նշված բնակավայրերի վարչական ղեկավարների հեռախոսահամարները`

Ախթալա բնակավայր, Սևակ Սարգսյան 098-53-54-49

Քարկոփ, Հերմինե Պետրոսյան

077-81-86-47

Շամլուղ, Գագիկ Սարուխանյան

091-50-30-60

Մեծ Այրում, Լևոն Զաքարյան

077-81-88-37

Ճոճկան, Արա Սիրադեղյան
093-05-09-94

Հայցում ենք բնակիչնեի ներողամտությունը և խնդրում լինել համբերատար»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել