Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվnրին. Կարեն Ջալավյան (Քյոխ)

Քրիստոսով ապրող ժողովուրդն անպարտելի է: Այս մասին ասել է Արցախի հերոս Կարեն Ջալավյանը, հայտնում է Արագածոտնի Թեմը։

«Երիտասարդաց միությունների անդամներին այցելեց Արցախի հերոս, գնդապետ Կարեն Ջալավյանը( Քյոխ):

Երիտասարդների համար մեծ պատիվ և ուրախություն էր հյուրընկալել հայրենիքի կյանքում անգնահատելի ավանդ ունեցող և նվիրյալ հայի:

Հյուրը երիտասարդներին պատմեց իր դեպի Աստված դառնալու ճանապարհի, իր կյանքում և առավելաբար ծառայության ընթացքում տեղի ունեցած Աստծո հրաշքների, հավատալու և աղոթելու, հայրենիքը սիրելու կարևորության մասին, հավելելով. «Ոչ ոք չի կարող հաղթել հավատքով և աղոթող զինվորին»:

Տիար Ջալավյանը պատասխանեց նաև երիտասարդներին հետաքրքրող հարցերին»,-ասված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել