Վիճաբանություն ուսանողների միջև. գործը հասել է դատարան

Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Արմեն Վարդապետյանի նախագահությամբ շարունակվում է անչափահաս Սարգիս Լազարյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:

Վերջինս 2013թ. հունիսի 14-ին Ավան Բաբաջանյան 9 հասցեում գործող ֆինանսատնտեսագիտական քոլեջի միջանցքում, նույն քոլեջի ուսանող Գրգոր Վիրաբյանի ուսինհպվելու առիթով վիճաբանել է վերջինիս հետ, այնուհետև անձնական փոխհարաբերությունները պարզելու նպատակով, հիշյալ քոլեջի տարածքում գտնվող ավտոտնակներիմոտ վիճաբանել է Գրգոր Վիրաբյանի և նույն քոլեջի ուսանող Արտակ Ղարիբյանի հետ: Տեղի ունեցած ծեծկռտուքի ժամանակ իր մոտ նախապես գտնվող դանակով հարվածելէ Արտակ Ղարիբյանին՝ դիտավորությամբ պատճառել է կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք:

ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Հիշյալ հոդվածը սահմանում է, որ դիտավորությամբ մեկ ուրիշինմարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի,լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս էպատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորիհամար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամթունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Ինչպես հաղորդում է Դատական տեղեկատվական համակարգը, անչափահասի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:

Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնելիսկականի հետ:

Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարությանօրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել