Ադրբեջանը ոչնչացրել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) արձանը

Ադրբեջանը ոչնչացրել է Աշոտ Ղուլյանի (Բեկոր) արձանը: Այս մասին ահազանգում է «Գեղարդ» գիտավերլուծական հիմնադրամը։

«Բաքուն շարունակում է ոչնչացնել Արցախի՝ անկախության շրջանի հուշարձանները։ Վանդալիզմի հերթական դեպքը տեղի է ունեցել Ստեփանակերտում՝ Աշոտ Ղուլյանի անունը կրող պուրակում։ «Արցախի հերոս» Աշոտ Ղուլյանի կիսանդրու ոչնչացման տեղեկատվությունը շրջանառվեց ադրբեջանական թելեգրամյան ալիքի միջոցով՝ ամիսներ առաջ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել