ՃՏՊ Մյասնիկյան պողոտայում․ վարորդը տեղում մահացել է

Օգոստոսի 12-ին՝ ժամը 15:48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են մոտոցիկլետը և ավտոմեքենան․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը:

Պարզվել է, որ Մյասնիկյան պողոտայի թիվ 27 հասցեի մոտակայքում Honda մակնիշի մոտոցիկլետը (վարորդ՝ Ա․ Խ․, ծնված 1993 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին․ վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները սահմանազատել են տարածքը և հոսանքազրկել մոտոցիկլետը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել