Կուրսկի շրջանի 28 բնակավայր գտնվում է Ուկրաինայի ԶՈՒ վերահսկողության տակ։ Այս մասին հայտնել է Կուրսկի շրջանի ղեկավար Ալեքսեյ Սմիրնովը։
«Հակառակորդի վերահսկողության տակ գտնվող 28 բնակավայրերում մոտ 2 հազար մարդու ճակատագիրն անհայտ է»,-նշել է նա։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ․ «Ինչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր անխտիր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։