Բնակիչներին հորդորում են փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները

Օգոստոսի 13-ին՝ ժամը 03:30-07։00, Կենտրոն վարչական շրջանում՝ Մաշտոց, Սայաթ-Նովա, Բաղրամյան պողոտաներում, ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ(վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան եւ հակասնկային քիմիական պայքար)։

Այս մասին հայտնում են «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ից։

«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,-ասվում է հաղորդագրությունում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել