ՍԴ-ն իր վրա կրում է քաղաքական ազդեցություն, իսկ այնտեղ հայտնված առանձին դատավորների խնդիրն է կառավարության ներկայացուցիչը լինել ՍԴ-ում։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 9-ին, ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
Փաստաբանը նշում է՝ այս խնդիրները հանգեցնում են դատաիրավական համակարգի փակուղի մտնելուն, փլուզմանը, որովհետև ՍԴ-ի և Վճռաբեկ դատարանի որոշմուները պարտադիր են «ստորադաս» դատարանների համար։
«Վահագն Վերմիշյանի դեպքով, կարծում եմ, շատ ակնառու մենք ցույց տվեցինք․ պարոն Վերմիշյանը պաշտոնից ազատվել էր Վճռաբեկ դատարանի նախադեպային իրավունքի խախտմամբ, և երբ պրն Վերմիշյանն ազատվում էր աշխատանքից, արդեն իսկ առկա էր Վճռաբեկ դատարանի որոշում, որ ինքը չէր կարող ազատվել պաշտոնից, որովհետև չէր դրվել աշխատանքային օրեսնգրքով նախատեսված հիմնավորումները։
Արվեց ամեն ինչ, օգտագործվեց Վճռաբեկ դատարան, ՍԴ, որպեսզի Վահագն Վերմիշյանի գործը մտցնեն փակուղի և իր աշխատանքից ազատումն ապօրինի չճանաչվի, նույնը արվեց մարտի 1-ի գործով, թեև գտնում եմ, որ ֆորմալ առումով էդ գործի վերաբացման հիմքերը բացակայում են»,-նշեց Վերմիշյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը։
Մանրամասները՝ տեսանյութում։