Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել հեռուստալրագրող Վլադիմիր Ռուդոլֆի Սոլովյովին պատվո շքանշանով պարգևատրելու մասին:
Հրամանագրում մասնավորապես նշվում է.
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.
Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների միջև բարեկամության զարգացման և ամրապնդման գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար լրագրող Վլադիմիր Ռուդոլֆի Սոլովյովին պարգևատրել Պատվո շքանշանով»:
Իրավաբան.net