Վթարային ջրանջատում Երևանում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 6-ին ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի նոր Նորքի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը:

Օգոստոսի 6-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Արաբկիր վարչական շրջանի Կոմիտաս 65, 65/1 շենքերի, Շիրվանզադե 2-6 շենքերի, Ազատության 19-21/1 կենտ համարի շենքերի, Մամիկոնյանց 1-1/1, 3 կենտ համարի շենքերի ջրամատակարարումը:

Օգոստոսի 6-ին ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Աջափնյակ վարչական շրջանի Բաշինջաղյան փողոցի, Բաշինջաղյան 1, 2 փողոցների և նրբանցքների, Մազմանյանի 1-22/3 շենքերի ջրամատակարարումը:

Օգոստոսի 6-ին ժամը 12:00-18:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Նորագյուղ թաղամասի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել